Գլուխ VI · ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 15. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպումը
Հոդված 15. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպումը
1. Պետական անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Յուրաքանչյուր տարի պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման նախատեսված աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում են դրամական միջոցներ:
3. Պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպիչ և պատասխանատու է համարվում կոմիտեն:
(15-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)