Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-31-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
Գլուխ X · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 31. Պետական գույքի գրավադրումը

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 31. Պետական գույքի գրավադրումը

1. Պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է գրավադրվել կոմիտեի կողմից, եթե առկա են իրավասու մարմինների՝ հավանության արժանացած գործարար ծրագիր և ծրագրի իրագործման շնորհիվ գրավադրված գույքի դիմաց ստացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձնելու երաշխիքներ:

2. Պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։