Գլուխ V · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 14. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարող մարմինը և վարման կարգը
Հոդված 14. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարող մարմինը և վարման կարգը
1. Պետական գույքի հաշվառման գրանցամատյանը վարում է կոմիտեն:
2. Կոմիտեն իրականացնում է պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառված պետական անշարժ գույքի օգտագործման վիճակի վերլուծություն և վերլուծությունների արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական անշարժ գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գույքի հաշվառման գրանցամատյանը վարելու և նշված գույքի հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը և տեղեկանքի ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(14-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)