Գլուխ IX · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ
Հոդված 28. Պետական գույքի փոխանակությունը
Հոդված 28. Պետական գույքի փոխանակությունը
1. Պետական գույքի փոխանակությունը պետք է լինի նպատակային, արդյունավետ և լուծի որոշակի տնտեսական կամ սոցիալական խնդիրներ:
2. Փոխանակության կողմ կարող են հանդես գալ իրավաբանական անձինք, համայնքները, օտարերկրյա պետությունները, քաղաքացիները և օտարերկրյա անձինք:
3. Անհամարժեք փոխանակության դեպքում կողմերը մինչև գործարքի կնքումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքների գների տարբերության չափով դրամական փոխհատուցմամբ:
4. Պետական գույքի փոխանակության պայմանագիրը կնքում է կոմիտեն:
5. Պետական գույքի փոխանակության պայմանները սահմանվում են փոխանակության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)