Գլուխ X · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 31. Պետական գույքի գրավադրումը
Հոդված 31. Պետական գույքի գրավադրումը
1. Պետական գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է գրավադրվել կոմիտեի կողմից, եթե առկա են իրավասու մարմինների՝ հավանության արժանացած գործարար ծրագիր և ծրագրի իրագործման շնորհիվ գրավադրված գույքի դիմաց ստացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ վերադարձնելու երաշխիքներ:
2. Պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն)