Հոդված 6. Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Հոդված 6. Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է Կառավարությունը: Կառավարության լիազորություններն են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է պետական գույքային շրջանառության, պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և առանձին տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ.
2) հաստատում է պետական գույքը պետական գույքի միասնական գրանցամատյանում գրանցելու, պետական գույքի գրանցամատյան վարելու և շահագրգիռ անձանց պետական գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը և տեղեկանքի ձևերը.
3) հաստատում է պետական գույքի գնահատման կարգերը.
4) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրերը.
5) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվությունը.
6) սահմանում է պետական գույքի օտարման կարգը.
7) հաստատում է պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը.
8) սահմանում է պետական գույքի նվիրատվության կարգը.
9) սահմանում է պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները.
10) սահմանում է պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և նշանակման կարգը.
11) սահմանում է պետական առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության և ատեստավորման կարգը.
12) սահմանում է պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը.
13) իրականացնում է նաև օրենքներով նախատեսված այլ լիազորություններ.
14) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.
15) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.
16) հաստատում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.
17) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը.
18) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.
19) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը.
20) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը.
21) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը.
22) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-302-Ն, խմբ., լրաց. 07.07.22 ՀՕ-298-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-177-Ն)