Հոդված 24. Իրավապահ մարմինների աջակցությունը մասնավոր պահնորդական կազմակերպություններին
Հոդված 24. Իրավապահ մարմինների աջակցությունը մասնավոր պահնորդական կազմակերպություններին
1. Իրավապահ մարմինները պարտավոր են աջակցություն ցույց տալ մասնավոր պահնորդական կազմակերպություններին` օրենքով նրանց վերապահված իրավունքների իրականացման առիթով՝ կազմակերպության իրավունքների կամ օրինական շահերի նկատմամբ հակաիրավական ոտնձգություններ կատարելու դեպքերում:
2. Աջակցությունը դրսևորվում է կատարված իրավախախտումների դեպքերին օպերատիվ արձագանքելու, անհրաժեշտության դեպքում կազմակերպության և նրա աշխատակիցների գույքը, նրանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը ապահովելու և օրենքով նախատեսված այլ եղանակներով: