Հոդված 27. Թիկնապահի և պահնորդի իրավական պաշտպանվածությունը
Հոդված 27. Թիկնապահի և պահնորդի իրավական պաշտպանվածությունը
1. Թիկնապահը և պահնորդը չեն կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված իրենց պարտականությունների և գործողությունների կատարման համար:
2. Թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դիմադրություն ցույց տալը, սպառնալիքը կամ բռնությունն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն: