Հոդված 4. Օրենքի նպատակները
Հոդված 4. Օրենքի նպատակները
1. Օրենքի հիմնական նպատակներն են՝
1) անձանց կյանքի, առողջության, գույքի պահպանությունը և պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից.
2) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց աշխատանքային իրավունքների երաշխավորումը.
3) աջակցություն պետությանը` հասարակական կարգի պաշտպանության, հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման ոլորտներում.
4) պետական վերահսկողությունը մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ: