Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը

1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

2. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, համապատասխան ոլորտը կարգավորող օրենքին, այլ իրավական ակտերին և ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

3. Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:

4. Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են` հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, գործադիր մարմինը: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն:

Պետական ուսումնական հաստատության տնօրենը, ռեկտորը (պետը) չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

6. Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

(40-րդ հոդվածը լրաց. 21.02.00 ՀՕ-36, փոփ. 26.07.01 ՀՕ-209, լրաց. 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-201-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-251-Ն)

(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։