Հոդված 6. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը և մասնագիտական փորձաքննության անցկացումը
Հոդված 6. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը և մասնագիտական փորձաքննության անցկացումը
(վերնագիրը լրաց. 03.10.23 ՀՕ-308-Ն)
1. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:
2. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որևէ ապրանքի պատկանելության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունները:
3. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4.
(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.10.23 ՀՕ-308-Ն)
(03.10.23 ՀՕ-308-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 22.01.25 ՀՕ-6-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)