Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-23-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 7. Շրջանառության հսկողություն իրականացնող մարմինը

գործել է մինչև 2025-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Շրջանառության հսկողություն իրականացնող մարմինը

1. Շրջանառության հսկողության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է շրջանառության հսկողության պետական կառավարման լիազոր մարմնի միջոցով (այսուհետ` լիազոր մարմին), որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Շրջանառության հսկողության ոլորտում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման հարցերը համաձայնեցնում է շահագրգիռ մյուս պետական կառավարման մարմինների հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

3. Լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) հսկվող ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը, թույլտվությունների գործողության կասեցումը և դադարեցումը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակների տրամադրումը.

2) հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ համապատասխան սուբյեկտի ծանուցումների ընդունումը և օրենքով սահմանված դեպքերում տարանցիկ փոխադրման արգելումը.

3) շրջանառության հսկողության զարգացման և կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը.

4) (կետն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-122-Ն)

5) հսկվող ապրանքների արտահանում, տարանցիկ փոխադրում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստուգումների անցկացումը.

6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ներմուծող երկրում ստուգումների իրականացումը` կապված արտահանվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման հետ.

7) շրջանառության հսկողության ոլորտում միջազգային համագործակցության հարցերի քննարկմանը մասնակցությունը.

8) շրջանառության հսկողության նպատակների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հսկվող ապրանքների արտահանում և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտներից փաստաթղթեր, տեղեկություններ, գրավոր և բանավոր բացատրություններ պահանջելը և ստանալը:

(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 29.06.16 ՀՕ-122-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։