Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-10-11-ից մինչև 2016-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը

գործել է մինչև 2016-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը

1. Հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումն իրականացվում է տարանցիկ փոխադրման մասին նախնական ծանուցման հիման վրա: Ծանուցումը լիազոր մարմին է ներկայացվում հսկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նախատեսված ժամկետից առնվազն 15 օր առաջ: Տարանցիկ փոխադրման մասին ծանուցումը ներառում է հետևյալ տեղեկությունները.

1) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների անվանացանկը.

2) փոխադրման միջոցը.

3) արտահանողի, փոխադրողի և ներմուծողի անվանումը (անունը).

4) երթուղին.

5) տարանցիկ փոխադրման նախատեսվող ժամկետը.

6) փոխադրման ենթակա հսկվող ապրանքների վերջնական օգտագործման նպատակը:

2. Ծանուցմանը կցվում են արտահանող պետության հսկվող ապրանքների արտահանման համապատասխան թույլտվության և վերջնական օգտագործողի հավաստագրի պատճենները:

3. Լիազոր մարմինը ծանուցում ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, նախատեսվող տարանցիկ փոխադրման մասին տեղյակ է պահում շահագրգիռ պետական կառավարման մարմիններին՝ կցելով սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները և փաստաթղթերը:

4. Այն դեպքերում, երբ հսկվող ապրանքների տարանցիկ փոխադրումը կարող է հակասել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրում իրականացնող անձին և արգելում է տարանցիկ փոխադրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։