Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը և մասնագիտական փորձաքննության անցկացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը և մասնագիտական փորձաքննության անցկացումը

(վերնագիրը լրաց. 03.10.23 ՀՕ-308-Ն)

1. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:

2. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որևէ ապրանքի պատկանելության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունները:

3. Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն ստացված տեղեկատվության հիման վրա վարում և իր պաշտոնական կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ, սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ: Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից Կոմիտեն ապահովում է սույն մասում նշված ցանկից այն ապրանքների հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:

(6-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.10.23 ՀՕ-308-Ն, լրաց. 22.01.25 ՀՕ-6-Ն)

(03.10.23 ՀՕ-308-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։