Հոդված 3
Հոդված 3
Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար միմյանց կտեղեկացնեն կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրենց երկրներում գործող հրահանգների մասին, տեղեկատվություն փոխանակեն կենդանիների և կենդանական ծագման մթերքների, անասնակերերի և պետական անասնաբուժական հսկողությանը ենթակա մյուս բեռների արտահանման, ներմուծման և տարանցման գծով անասնաբուժասանիտարական պահանջների մասին, ինչպես նաև այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` թունավոր մթերքների, ռադիոակտիվ նյութերի օգտագործման հետևանքով ծագած հիվանդությունների ժամանակ, որոնք կարող են տնտեսական մեծ կորուստներ պատճառել: