Հոդված 4
Հոդված 4
Անասնաբուժության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները.
1. Փոխանակում են նորմատիվ ակտեր և անասնաբուժական բժշկության հետ կապված հատուկ այլ տեղեկատվություն:
2. Ժամանակին փոխադարձաբար տեղեկացնում են անասնաբուժական բժշկության բնագավառում նախանշվող հանդիպումների ու խորհրդակցությունների մասին, որպեսզի Պայմանավորվող կողմերի մասնագետները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց:
3. Անասնաբուժական բժշկության բնագավառում համագործակցում են`
ա) անասնաբուժաբժշկական գործունեության զարգացման և հետագա կատարելագործման, անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման համար փորձի և գիտելիքների փոխանակման ձևով,
բ) անասնաբուժական բժշկության բնագավառում մասնագիտական գրականության ու պարբերական հրատարակությունների փոխանակման ձևով,
գ) անասնաբուժական մասնագետների փոխադարձ այցելությունների ձևով,
դ) Պայմանավորվող կողմերի արտադրած անասնաբուժական պատրաստուկների (դեղամիջոցներ, հակապարազիտային, իմունակենսաբանական և ախտորոշիչ միջոցներ) առևտրական փոխանակման համար փոխշահավետ պայմանների ստեղծման, ինչպես նաև արտադրական և անասնաբուժական առևտրական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղիով: