Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Կոնվենցիայում «կենդանիներ» տերմինի տակ հասկացվում են`
ա) միասմբակավորները (ձիեր, ավանակներ, ջորիներ և այլն),
բ) ընտանի և վայրի երկսմբակավորները (խոշոր եղջերավոր անասուններ, ցուլեր, ուղտեր, ոչխարներ, այծեր, խոզեր),
գ) ընտանի և վայրի կրծողները,
դ) ընտանի թռչունները (հավեր, հնդկահավեր, սագեր, բադեր, խայտահավեր և այլն),
ե) դեկորատիվ թռչունները (փասիաններ, կաքավներ, ցախաքլորներ և այլն),
զ) տարաշխարհիկ թռչունները և կենդանիները,
է) մեղուները,
ը) ձկները, կակղամորթները, խեցեմորթները, կրիաները, գորտերը, շերամաորդերը և այլն:
2. Սույն Կոնվենցիայում «կենդանիների վերարտադրության նյութեր» տերմինի տակ հասկացվում են`
ա) սերմնահեղուկը, ձվաբջիջները, զիգոտան և սաղմը:
3. Սույն Կոնվենցիայում «կենդանիների վերարտադրության մթերքներ» տերմինի տակ հասկացվում են`
ա) կենդանական ծագման հումքը` չվերամշակված վիճակում,
բ) սննդի մեջ օգտագործվող կենդանական ծագման մթերքները, ենթամթերքները և պատրաստի անասնապահական արտադրանքը, միսը և մսամթերքները, կաթը և կաթնամթերքները, մեղրը և այլն,
գ) կենդանական պատկանելության ոչ սննդային մթերքները:
4. «Անասնակեր» ասելով` սույն Կոնվենցիայում պետք է հասկանալ`
ա) բուսական, կենդանական, հանքային, մանրէաբանական, քիմիական և կենդանիների կերակրման համար օգտագործվող այլ պատկանելության բոլոր կերերը, որոնք չեն պարունակում թունավոր նյութեր և թույլատրելի սահմանը գերազանցող չափաքանակներ:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «կենդանիների» ցանկում չնախատեսված` վերարտադրության համար նյութերը և կենդանական ծագման մթերքները պետք է, յուրաքանչյուր առարկայական դեպքում, հատուկ քննության առնվեն Պայմանավորվող կողմերի անասնաբուժական ծառայությունների ղեկավարությունների կողմից: