Հոդված 10
Հոդված 10
Եթե բեռի (ծանրոցի) կամ կենդանիներով, կենդանական ծագման մթերքներով ու անասնակերերով բեռնված ինքնուրույն փոխադրամիջոցի սահմանային անասնաբուժական զննության ժամանակ պարզվի, որ դրանք չեն համընկնում անասնաբուժական հավաստագրի տվյալներին և չեն համապատասխանում անասնաբուժասանիտարական պահանջներին, ինչպես նաև, եթե ծանրոց տեղափոխող փոխադրամիջոցը նույնպես չի համապատասխանում անասնաբուժասանիտարական պահանջներին, ներմուծողի պետական անասնաբուժական մարմինները տեղեկացնում են արտահանող երկրի պետական անասնաբուժական մարմիններին և, գործող անասնաբուժական փաստաթղթերի համաձայն, ձեռնարկում են միջոցառումներ իր տարածքը կենդանիների վարակիչ ու ինվազիոն հիվանդություններից, այդ թվում` տարափոխիկ հիվանդություններից պաշտպանելու ուղղությամբ: