Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված` փաստաթղթերի փոխանակման ծախսերը կիրագործվեն այն Կողմի հաշվին, որը դրանք ուղարկում է:
2. Մասնագետների փոխանակումը կիրագործվի Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների փոխադարձ պայմանավորվածությամբ: Այդ դեպքում ուղևորությունների ծախսերը կատարվում են ուղարկող երկրների կողմից: Այն կողմը, որը նրանց ընդունում է, վճարում է օրավարձն ու բնակարանային ծախսերը, ինչպես նաև, հաստատված ծրագրին համապատասխան, երկրի ներսում ուղևորությունների հետ կապված ծախսերը: