Հոդված 6
Հոդված 6
Պայմանավորվող կողմերը կպարտավորեցնեն իրենց երկրների իրավասու պետական անասնաբուժական մարմիններին, համաձայն Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի Միջազգային կենդանասանիտարական օրենսգրքի, մշակել կենդանիների, անասնապահական ծագման մթերքների, անասնակերերի և այլ ապրանքների, որոնք կարող են լինել վարակիչ մակաբույծ, այդ թվում` տարափոխիկ հիվանդությունների հարուցիչներ կրողներ, արտահանման, ներմուծման, տարանցման գծով առևտրական գործարքների անասնաբուժասանիտարական հատուկ կանոններ և փոխհամաձայնեցված պահանջներ:
Երկու երկրների պետական անասնաբուժաբժշկական ծառայության ղեկավարները կարող են անմիջական կապեր իրականացնել սույն Կոնվենցիայի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված` անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման համար կամ հանդիպումներ կազմակերպել ծագող հիմնախնդիրների համար խորհրդակցությունների անցկացման և նախազգուշական միջոցառումների համատեղ մշակման համար: