Հոդված 7
Հոդված 7
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում սահմանային անասնաբուժական հսկողություն է իրականացնում կենդանիների, կենդանական ծագման մթերքների և հումքի, անասնակերերի և այլ ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման ժամանակ, որոնք կարող են լինել կենդանիների վարակիչ, այդ թվում` տարափոխիկ հիվանդությունների հարուցիչներ կրողներ:
Սահմանային անասնաբուժական հսկողությունն իրականացվում է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների սահմանային հսկիչ անասնաբուժական կետերի կողմից: Անհրաժեշտության դեպքում սահմանային հսկիչ անասնաբուժական կետերը կարող են փակվել կամ բացվել նորերը` Պայմանավորվող կողմերի նախնական գրավոր ծանուցումից հետո: