Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը կիրականացնեն համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքների կատարման ժամանակ` լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են.

միջազգային և եվրոպական ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման ապահովում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը և առևտրում տեխնիկական խոչընդոտների հաղթահարմանը աջակցելու համար,

չափման միջոցների պետական փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման, ստուգաչափման, չափագիտական ատեստավորման և ստուգաճշտման փոխադարձաբար ճանաչման ուղղությամբ աշխատանքների կատարում,

ֆիզիկական մեծությունների միավորների պետական չափանմուշների և օրինակելի չափման միջոցների փոխադարձաբար ստեղծման, կատարելագործման և բաղդատման, նյութերի և տարրերի ստանդարտ օրինակների մշակման և արտադրության ուղղությամբ աշխատանքների կատարում,

սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման, որակի ապահովման համակարգերի սերտիֆիկացման և արտադրանքի սերտիֆիկացման արդյունքների փոխադարձաբար ճանաչման ուղղությամբ աշխատանքների կատարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։