Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական բոլոր ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցման օրվանից:
Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան համապատասխան հնգամյա ժամանակաշրջանի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա դադարեցման մասին:
Ցանկացած Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը` գրավոր ծանուցելով մյուս Կողմին իր մտադրության մասին:
Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը մյուս Կողմի կողմից ստացվելուց 6 ամիս հետո:
Կատարված է Ժնև քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագիրը մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի փետրվարի 25-ից: