Հոդված 5
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը կստեղծեն իրենց ներկայացուցիչներից կազմված Համատեղ աշխատանքային խումբ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության նպատակով: Երկու երկրներից յուրաքանչյուրի գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության վարչության ղեկավարը համապատասխանաբար, կգործի որպես սեփական երկրի աշխատանքային խմբի ղեկավար: Համատեղ աշխատանքային խումբը կհաստատի համագործակցության ծրագրերը և եղանակները, ինչպես նաև կհամակարգի այդ ծրագրերի իրականացումը:
Համատեղ աշխատանքային խմբի նիստերը հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, սկզբունքորեն, պետք է հոգա սեփական ծախսերը, որոնք կառաջանան Համատեղ աշխատանքային խմբի ծրագրերի իրականացման ընթացքում, եթե որևէ նախնական պայմանավորվածություն չլինի Պայմանավորվող կողմերի միջև: