Հոդված 6
Հոդված 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի միմյանց ծանուցման օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Պայմանավորվող կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն աշխատանքների կամ ծառայությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Պեկին քաղաքում 1999 թվականի ապրիլի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հոկտեմբերի 14-ից: