Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը նախապատվություն կտան համագործակցությանը հետևյալ բնագավառներում`
- բուսաբուծություն, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծություն և կերային պաշարների հետազոտական աշխատանքներ,
- պտղատու ծառերի կենսապլազմայի փոխանակում (ծիրան, խաղող, խնձոր, տանձ և այլն),
- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկողություն,
- փորձագետների և գիտնականների փոխանակումներ` մյուս երկրում այգեգործության հետազոտական աշխատանքների զարգացումը ուսումնասիրելու համար,
- գյուղատնտեսական մեխանիզացիայի և գյուղատնտեսական մեքենաների տեխնոլոգիաների և փորձի փոխանակում (ներառյալ ուսումնասիրությունները, ձևավորումը, արտադրությունը և շահագործումը),
- գյուղատնտեսության բնագավառում ոռոգման համակարգերի և ջրի խնայողության տեխնոլոգիաների ուսումնասիրում և հետազոտում: