Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ներածություն

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հունաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանության նախարարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, երկու պետությունների միջև առկա ավանդական բարեկամության ոգով իրենց ցանկությունն են արտահայտում համագործակցել իրենց իրավասության ոլորտներում, ինչպես նախատեսում է սույն Համաձայնագիրը:

Հարգելով երկու պետություններում գործող միջազգային Համաձայնագրերն ու օրենսդրությունները և ուժի մեջ թողնելով երրորդ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ Համաձայնագրերի հիման վրա իրենց վրա վերցրած պարտավորությունները, Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն և կապահովեն փոխօգնությունը հետևյալ բնագավառներում.

ա) պայքար միջազգային ահաբեկչության դեմ,

բ) պայքար թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական արտադրության, օգտագործման և շրջանառության դեմ,

գ) պայքար կազմակերպված հանցավորության դեմ,

դ) պայքար փաստաթղթերի, դրամի կեղծման և այլ արժեքների նենգափոխման դեմ,

ե) պայքար զենքի, զինամթերքի, պայթուցիկ, քիմիական և ռադիոակտիվ նյութերի անօրինական օգտագործման դեմ,

զ) պայքար միջազգային անօրինական տնտեսական գործողությունների դեմ,

է) պայքար պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, թանկարժեք քարերի և մետաղների մաքսանենգության դեմ,

ը) հասարակական կարգի պահպանման և վերականգնման մեթոդների և եղանակների բարելավման,

թ) մեծ վտանգ ներկայացնող դեպքերում և մարդկանց կուտակման վայրերում հրդեհները կանխարգելելու և մարելու միջոցառումների բարելավման,

ժ) պայքար անօրինական ներգաղթի դեմ,

ժա) անձնակազմի ուսուցում և մասնագիտական պատրաստություն:

ՀՈԴՎԱԾ 2

Երկու Կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.

ա) տեղեկության և փորձի փոխանակում 1-ին հոդվածում հիշատակված բնագավառներում,

բ) այնպիսի տվյալների հաղորդում, որոնք կօգնեն կանխելու կազմակերպված հանցավորությունը ընդհանուր առմամբ,

գ) փոխադարձ շահեր ներկայացնող միջոցառումների կազմակերպում և ձեռնարկում,

դ) փոխադարձ շահեր ներկայացնող բնագավառներում փորձագետների փոխանակում,

ե) փոխադարձ շահեր ներկայացնող բնագավառներում փաստաթղթերի, հրապարակումների և գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 3

Համագործակցության համակարգումը փոխադարձաբար իրականացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Շտաբը և Հունաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանության նախարարության Ոստիկանական համագործակցության միջազգային վարչությունը:

ՀՈԴՎԱԾ 4

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն` փոխադարձ շահեր ներկայացնող գիտական ուսումնասիրություններ անցկացնելով: Այդ նպատակով նրանք կքննարկեն տվյալների մշակման, սարքավորումների, ապարատների և տեխնիկական հատուկ միջոցների տրամադրման գործում աջակցություն ցույց տալու հնարավորությունը:

ՀՈԴՎԱԾ 5

Տեղեկությունը փոխանակվում է ազգային օրենսդրությունների շրջանակներում: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել որևէ տեղեկություն տրամադրելուց, եթե համարում է, որ այն կարող է վնաս հասցնել իր ինքնիշխանությանը կամ ազգային անվտանգությանը կամ հակասում է երկրում գործող օրենսդրությանը: Մերժման մասին մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացվում է գրավոր: Սույն Համաձայնագրի շրջանակներում Պայմանավորվող կողմերից մեկի տված տեղեկատվությունը չի կարող հաղորդվել երրորդ կողմի առանց տեղեկություն տրամադրող Կողմի հետ նախնական համաձայնության:

ՀՈԴՎԱԾ 6

Փոխգործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Պայմանավորվող կողմերը կազմակերպում են փորձագետների հանդիպումներ նրանց իրավասությունների շրջանակներում, երբ նրանք երկուստեք համաձայն են, որ անհրաժեշտ է անհապաղ հաշվի նստել այնպիսի հատուկ երևույթների հետ, ինչպիսիք են ներգաղթողների զանգվածային հոսքը, թմրամիջոցների, զենքի և կազմակերպված հանցավորության այլ ձևերի պարբերական ապօրինի շրջանառությունը:

ՀՈԴՎԱԾ 7

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են համագործակցել անօրինական ներգաղթի դեմ պայքարում: Այդ շրջանակներում նրանք կարտաքսեն այն անձանց, ովքեր անօրինական ուղիներով անցել են Պայմանավորվող կողմերից մեկի սահմանը` ժամանելով Պայմանավորվող կողմերից մյուսի տարածք:

Մինչև արտաքսման մասին համաձայնագրի կնքումը Պայմանավորվող կողմերը կարտաքսեն այն քաղաքացիներին, որոնք ապօրինի բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Նշված անձանց արտաքսելու դեպքում առնվազն 3 օր առաջ երկու Պայմանավորվող կողմերի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունները պետք է տեղեկացվեն այդ մասին:

ՀՈԴՎԱԾ 8

Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով փոխադարձաբար հանձնում են նոր ճամփորդական փաստաթղթերի, կնիքների և ելքի հրավերների տեսակների նմուշները` անօրինական ճանապարհով սահմաններն անցնելը կանխելու և դրա դեմ պայքարելու համար:

ՀՈԴՎԱԾ 9

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, ելնելով ազգային անվտանգության, հասարակական կարգի կամ առողջապահության շահերից, ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնում է սույն Համաձայնագրի կատարումը: Այդպիսի կասեցման կամ դրա դադարեցման մասին պետք է դիվանագիտական ուղիներով հաղորդվի մյուս Պայմանավորվող կողմին ցանկացած ժամանակ:

ՀՈԴՎԱԾ 10

Սույն Համաձայնագրի դրույթների կատարման կոնկրետ միջոցառումները, ժամկետները, ֆինանսները և պայմանները կորոշվեն երկու Կողմերի միջև փոխադարձ խորհրդակցություններից հետո:

Պատվիրակությունների փոխանակման ժամանակ հյուրընկալման ծախսերը իր վրա է վերցնում հյուրընկալ երկիրը: Ճանապարհածախսերը ներառված չեն:

ՀՈԴՎԱԾ 11

Սույն Համաձայնագրի կիրառումը կարող է դադարեցնել Պայմանավորվող յուրաքանչյուր կողմը` այդ մասին 30 օր առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցագիր ներկայացնելուց հետո:

ՀՈԴՎԱԾ 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացակարգերն անցնելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումից 30 օր անց:

Կատարված է Աթենք քաղաքում 1996 թվականի հունիսի 18-ին, երկու բնօրինակով` հայերեն, հունարեն և անգլերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման անհամաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հոկտեմբերի 25-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։