Հոդված 28. Տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողությունը
Հոդված 28. Տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողությունը
1. Տրանսպորտային գործունեության մասնակիցների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տեսչական մարմինը` իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ լիազորված պետական այլ մարմինների հետ:
2. Տրանսպորտային միջոցի զննում կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
3. Տեսչական մարմինը՝
1) իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի բնագավառի իրավական ակտերի, լիցենզիաների և միջազգային թույլտվությունների պահանջների կատարման նկատմամբ.
2) կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար.
3) կատարում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-374-Ն)