Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 8. Տնտեսական գործունեության հիմունքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Տնտեսական գործունեության հիմունքները

1. Կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած սակագներով, անվճար, զեղչ գներով ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կրած վնասները փոխհատուցվում են համապատասխանաբար պետական կամ համայնքների բյուջեներից:

1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:

2. Հաղորդակցության ուղիների, կայարանների, օդանավակայանների, նավակայանների, կամուրջների, թունելների, ուղևորային հարթակների և այլ շինությունների շինարարությունն իրականացվում է պետական և համայնքային բյուջեների, նպատակային հիմնադրամների և իրավաբանական ու ֆիզիկական անձանց կամավոր մուծումների հաշվին:

3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների և օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների և դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետևանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:

(8-րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-236-Ն, 03.07.25 ՀՕ-245-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։