Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որն ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրատրանսպորտ, խողովակաշարային, ջրային, մետրոպոլիտեն, օդային:
Տրանսպորտային գործունեություն` փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաև փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:
Տրանսպորտային համակարգ` տրանսպորտային միջոցների և ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ` անկախ սեփականության ձևից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայանները, ենթակարգավարական կետերը, տրանսպորտային միջոցների հավաքակայանները, նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման և օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղևորների սպասարկման, տրանսպորտային միջոցների և հաղորդակցության ուղիների շահագործման համար:
Տրանսպորտային ծառայություն` վճարովի ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ, եթե բեռը չի պատկանում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ օգտագործողին:
Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն:
Պատվիրատու (բեռը ստացող, բեռնառաքող, ուղևոր)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:
(1-ին հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153)