Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 23. Տրանսպորտային օբյեկտների և բեռների անվտանգությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Տրանսպորտային օբյեկտների և բեռների անվտանգությունը

1. Տրանսպորտային օբյեկտների և բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու, տրանսպորտում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և հրդեհների ու վթարների հետևանքները վերացնելու համար տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) ենթակայության տակ ստեղծվում է անվտանգության հատուկ ծառայություն:

2. Անվտանգության հատուկ ծառայությունը պետք է ունենա օբյեկտների և բեռների պահպանության, հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:

3. Անվտանգության հատուկ ծառայության կանոնադրությունը, համազգեստի և տարբերանշանների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(23-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-374-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։