Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Բոլոր հարցերը, որոնք կծագեն սույն Համաձայնագրի կիրառման կամ դրա մեկնաբանման առթիվ, նախ և առաջ պետք է խաղաղ լուծում ստանան դիվանագիտական ուղիներով: Այն դեպքում, երբ հարցը լուծում չի ստանա, յուրաքանչյուր Կողմ, պահպանելով համապատասխան կանոններն ու նորմերը, պետք է մյուս Կողմերին ծանուցի գործը միջնորդ դատարան հանձնելու մասին, որը պետք է կազմված լինի երեք միջնորդ դատավորներից, որոնցից երկուսը պետք է նշանակվեն Կողմերի կողմից, իսկ մեկը լինի հաշտարար դատավորը:

Գործը միջնորդ դատարան հանձնելու դեպքում յուրաքանչյուր Կողմ ծանուցումը ստանալուց 60 օրվա ընթացքում պետք է նշանակի միջնորդ դատավոր, և այդպես նշանակված երկու միջնորդ դատավորները պետք է վերջին նշանակումից հետո 60 օրվա ընթացքում նշանակեն հաշտարար դատավոր: Այն դեպքում, եթե Կողմերից մեկը չի կարողանա համապատասխան ժամկետում նշանակել իր միջնորդ դատավորին, կամ նշանակված միջնորդ դատավորները համապատասխան ժամկետում համաձայնության չեն գա հաշտարար դատավորի թեկնածության հարցով, յուրաքանչյուր Կողմ կարող է խնդրել Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) նախագահին` նման դեպքում նշանակել հրաժարվող Կողմի միջնորդ դատավոր կամ հաշտարար դատավոր:

Արբիտրաժային դատարանը պետք է որոշում կայացնի հետևյալ կանոններին ու նորմերին համապատասխան`

ա) սույն Համաձայնագրի դրույթներով,

բ) միջազգային իրավունքով,

գ) միջազգային առևտրական իրավունքով,

դ) գոյություն ունեցող առևտրական փորձով:

Արբիտրաժային դատարանը ինքը կորոշի իր ներքին նորմերն ու ընթացակարգի կանոնները: Արբիտրաժային դատարանի գտնվելու վայրը կլինի որևէ երրորդ պետությունում, և համապատասխան ծախսերը հավասարապես կբաժանվեն Կողմերի միջև: Արբիտրաժային դատարանի որոշումները Կողմերի համար կլինեն վերջնական և պարտադիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։