Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագրի իրականացման և առևտրատնտեսական համագործակցության կատարելագործման հանձնարարականների մշակման համար Կողմերը կստեղծեն համատեղ կոմիտե: Կոմիտեի նիստերը կհրավիրվեն հաջորդաբար Կողմերի պետությունների մայրաքաղաքներում ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:
Կողմերը անհրաժեշտ համարեցին սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման վերաբերյալ հարցերի քննարկման համար, Կողմերից որևէ մեկի խնդրանքով. համապատասխան ուղիներով անցկացնել անհապաղ խորհրդակցություններ: