Հոդված 2
Հոդված 2
Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում մեկամսյա ժամկետում կքննարկեն Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ծառայությունների և ապրանքների մատակարարման իրականացման հնարավորությունները, Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև բնական գազի, էներգակիրների և Թուրքմենստանից Հայաստանի Հանրապետություն այլ արտադրանքի մատակարարման համաձայնագրերով նախատեսված ապրանքային մասով իրանական կողմից Թուրքմենստան ապրանքների և ծառայությունների միաժամանակյա փոխհատուցման հիմունքներով:
Կողմերը պայմանավորվեցին ծառայությունների և ապրանքների փոխադարձաբար մատակարարման ծրագրերի համակարգումից հետո նշանակել իրենց լիազորված իրավաբանական անձանց` Կողմերի հավասար բաժնային մասնակցությամբ եռակողմ առևտրային ձեռնարկությունների ստեղծման համար: