Հոդված 7
Հոդված 7
Փոխադարձ ներդրումների բնագավառում Կողմերը կնպաստեն ազգային տնտեսությունների արտադրական ինտեգրացիային, տնտեսությունների պետական և մասնավոր սեկտորի ներդրումային նախաձեռնությանը` համատեղ ձեռնարկությունների ձևավորման, արտադրության, առևտրի, ինչպես նաև տարբեր բնույթի ծառայությունների ոլորտի զարգացման մեջ: Համագործակցության այդ ուղղության կարգավորումը կիրականացվի փոխադարձ ներդրումների պաշտպանության և երաշխավորության վերաբերյալ հատուկ համաձայնագրերին համապատասխան: