Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն

1. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն մշակում է`

1) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծերը.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի նախագծերը.

3) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագիծը.

4) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագիծը.

5) պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագիծը.

6) պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող, նյութական արժեքների ցանկի մշակման և վարման կարգի նախագիծը.

7) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգի նախագիծը.

8) Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման կարգի նախագիծը.

9) ռազմական պետական պատվերի հիմնական ցուցանիշների նախագիծը.

10) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգի նախագիծը.

11) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների ցանկի նախագիծը.

12) գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառման կարգի նախագիծը.

13) յուրաքանչյուր պետական պայմանագրի արդյունքների ֆինանսատնտեսական գործունեության առանձին հաշվառման կարգի նախագիծը:

2. Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն իրականացնում է`

1) ՌԱՀ-ի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարումը.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարումը.

3) ՌԱՀ-ի ոլորտային ծրագրերը.

4) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցությունը.

5) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը.

6) ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր կնքած կազմակերպության գրանցումը ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում՝ դիմումը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում.

7) կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների և առաջադրանքների կատարումը.

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կազմակերպումը.

9) ռազմարդյունաբերական կլաստերների ստեղծումը.

10) ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծումը.

11) ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.

12) ռազմարդյունաբերական բնագավառի միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը.

13) ռազմատեխնիկական համագործակցությունը.

14) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարումը.

15) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերը.

16) զենքի արտադրության լիցենզիա տալու լիազոր մարմնի գործառույթը.

17) 50% և ավելի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների կառավարումը.

18) ռազմարդյունաբերական բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։