Հոդված 1. Սույն օրենքի նպատակը և կարգավորման առարկան
Հոդված 1. Սույն օրենքի նպատակը և կարգավորման առարկան
1. Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի սպառազինման պետական, ինչպես նաև ռազմատեխնիկական հավակնոտ ծրագրերի իրականացումը:
2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները և խնդիրները, ռազմարդյունաբերական համալիրի մեջ ընդգրկվող պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև ծագող հարաբերությունները, ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և տեղադրման կարգը, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գների կարգավորման մեթոդաբանությունը: