Հոդված 17. Կատարողի իրավասությունները
Հոդված 17. Կատարողի իրավասությունները
1. Կատարողը`
1) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքի և գույքի, այդ թվում՝ համալրող մասերի և նյութերի, համապատասխանությունը պայմանագրով նախատեսված պահանջներին.
2) կազմակերպում և անցկացնում է տեխնիկական փաստաթղթերով նախատեսված համալրող մասերի ու նյութերի, փորձնական նմուշների, հատային և սերիական արտադրված ապրանքների խմբաքանակների փորձարկումներ.
3) ապահովում է մատակարարվող ռազմական ապրանքների և գույքի որակը` պետական պայմանագրի պահանջներին համապատասխան.
4) ապահովում է գլխավոր կատարողի և իրավասու մարմնի կողմից պետական պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում՝ նաև պայմանագրի կատարման առանձին փուլերում.
5) գլխավոր կատարողի պահանջով ներկայացնում է կատարված պայմանագրի իրականացված ծախսերի մասին տեղեկատվություն.
6) իրականացնում է պայմանագրի կատարման համար օրենքով սահմանված անհրաժեշտ այլ գործողություններ: