Հոդված 14. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը
Հոդված 14. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրումը
1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված ու զինված ուժերի և այլ զորքերի սպառազինություն ընդունված սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի ձեռք բերման՝ պետական պատվերում տեղադրման համար, մրցութային փաստաթղթերում նշվում է ապրանքի անվանումը կամ ապրանքային նշանը:
2. Ռազմական կարիքների համար պետական պատվերի գինը որոշվում է մրցույթի միջոցով:
3. Մեկ տարուց ավելի ժամկետով մատակարարվող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման գնի փոփոխությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով` ռազմական կարիքների համար պետական պատվերի ընթացիկ տարվա փոփոխությունների կատարման կամ հերթական տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ընթացքում:
4. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամկետները, պետական պատվերի կազմում հաստատվող նյութատեխնիկական ռեսուրսների ցանկի և ծավալների ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: