Անցնել բովանդակությանը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 17. Ռադիոհաճախականությունների տիրույթի հատկացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Ռադիոհաճախականությունների տիրույթի հատկացումը

1. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության:

1.1. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանություններին, հյուպատոսական հիմնարկներին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրվում է միայն քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված շերտերից` Կարգավորողի սահմանած կարգով: Սույն մասում նշված օտարերկրյա դեսպանություններին և հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների թույլտվությունների տրամադրման կամ օգտագործման վճարները գանձվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա, իսկ դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններն ազատվում են այդ վճարներից:

2. Կարգավորողը պարտավոր է, սույն օրենքի 10-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, առանձին օգտագործողների ռադիոհաճախականությունները հատկացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված նպատակների իրականացման համար: Կարգավորողը պարտավոր է սույն օրենքի գործողության մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սահմանել կանոններ, որոնցով կթույլատրվի ցածր հզորության այնպիսի սարքերի չլիցենզավորված շահագործումը, որոնք արձակում են ռադիոհաճախականության ճառագայթներ, եթե այդ սարքերի տեսակները հաստատված են Կարգավորողի կամ օտարերկրյա համապատասխան ստանդարտներ սահմանող մարմինների կողմից` համապատասխան կանոնակարգերով նախատեսված կարգով: Վերոհիշյալ կանոններով կարող է տվյալ սարքավորման արտադրողներից կամ մատակարարներից պահանջվել՝ ստուգելու և հավաստագրելու տվյալ սարքավորումը Կարգավորողին` նախքան դրա ներմուծելը կամ վաճառքի հանելը:

3. Կարգավորողը կարող է հայտարարել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունների դիմումներ ստանալու հրավեր:

4. Կարգավորողն իրավասու է ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների օգտագործման համար ռադիոհաճախականության թույլտվություններ տրամադրել անձանց: Կարգավորողն իրավասու է ռադիոհաճախականության թույլտվություն տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ծառայությունների մատուցման համար միայն այն դիմողին, որն ունի ցանցի լիցենզիա կամ իրավասու է ստանալու նման լիցենզիա: Կարգավորողն իրավասու է ցանցի լիցենզիայի համար դիմողին թույլ տալ, որպեսզի վերջինս մեկ դիմումով դիմի և ցանցի լիցենզիայի, և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության համար, և իրավասու է զուգահեռաբար շնորհել և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն, և ցանցի լիցենզիա:

5. Իրավասու մարմնի հետ խորհրդակցելուց հետո Կարգավորողը պարտավոր է սահմանել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրման կարգը, որում պետք է սահմանվեն ռադիոհաճախականությունների հատկացման մեթոդները և դիմողներին ներկայացվող տեխնիկական, ֆինանսական և իրավական պահանջները:

(17-րդ հոդվածը լրաց. 29.06.16 ՀՕ-132-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։