ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ
Հոդված 26. Վճարների հիմքը
Հոդված 26. Վճարների հիմքը
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է լինեն արդարացի և ողջամիտ: Ցանկացած սակագին, որն արդարացի կամ ողջամիտ չէ, համարվում է հակաօրինական: Սակագնի արդարացի և ողջամիտ լինելու մասին հիմնավորում կարող է համարվել արդեն իսկ նմանատիպ ծառայության համար սահմանված նմանատիպ սակագինը:
2. Սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայության սակագները պետք է պայմանավորվեն այդ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ և սույն օրենքի 31-րդ հոդվածին համապատասխան սահմանված և բաշխված ծախսերով: