Անցնել բովանդակությանը
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 12 · ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

Հոդված 59. Բողոքների ներկայացումը Կարգավորողին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59. Բողոքների ներկայացումը Կարգավորողին

1. Օպերատորի կամ ծառայություններ մատուցողի` սույն օրենքով կարգավորվող և սույն օրենքի դրույթներին հակասող գործողություններից, այդ թվում` 45-րդ հոդվածի համաձայն ծառայություն մատուցելու մերժումից դժգոհ անձն իրավասու է բողոք ներկայացնել Կարգավորողին:

2. Կարգավորողը պարտավոր է բողոքը փոխանցել ենթադրյալ խախտում թույլ տված օպերատորին կամ ծառայություններ մատուցողին, որը պետք է սույն օրենքով սահմանված ժամկետում գրավոր պատասխանի բողոքին, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ, ապա` Կարգավորողի սահմանած ժամկետում:

3. Եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը սահմանված ժամկետում տրամադրում է բավարար հատուցում բողոքում նշված` անձի կրած վնասի դիմաց, ապա օպերատորն ազատվում է բողոքողի նկատմամբ հետագա պատասխանատվությունից: Եթե օպերատորը կամ ծառայություններ մատուցողը չի բավարարում բողոքը սահմանված ժամկետում, կամ եթե առկա են բավարար հիմքեր բողոքը ուսումնասիրելու համար, ապա Կարգավորողն ուսումնասիրում է բողոքի առարկա հանգամանքները` իր կողմից պատշաճ համարվող ձևով և միջոցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։