Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-04-01-ից մինչև 1994-05-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1994-05-06Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 1993 թվականի N 665

քաղ. Երևան

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Սպառողական շուկայում ապրանքաշրջանառության ընդլայնման և հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1994 թվականի հունվարի 4-ից սահմանել`

ա) հացի մանրածախ գին` 1 կգ 1,5 դրամ (կամ 300 ռուբլի) ալյուրի 1 կգ 1,25 դրամ (կամ 250 ռուբլի), ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը:

Սահմանել, որ արտասահմանից վարկի հաշվին և մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ (կամ 30 հազ.ռուբլի)` վարկի տոկոսների մարման կամ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:

Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.94 N 144)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 01.04.94 N 144)

դ) ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 0,5 դրամ (կամ 100 ռուբլի):

(1-ին կետը փոփ. 01.04.94 N 144)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով 1994 թվականի հունվարի 3-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.

բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկություններին և կազմակերպություններին:

3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 530 (բացառությամբ 2-րդ կետի) և 1993 թվականի հոկտեմբերի 28-ի «Հացի մանրածախ գնի և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 549 (բացառությամբ 2-րդ և 4-րդ կետերի) որոշումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության 1993 թ.

դեկտեմբերի 30-ի N 665 որոշման

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 01.04.94 N 144)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։