Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերով, 88-րդ հոդվածի 5-րդ մասով կամ 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կամ 4.2-րդ կետով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում իր ունեցած համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը, իսկ այդ ժամկետում համապատասխան ներդրումները կամ պահանջի իրավունքը չօտարելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով։ Սույն մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Ընկերության կամ ապահովագրական բրոքերի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 9-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2․2-րդ կետով սահմանված հիմքերի դեպքում ապահովագրական գործակալը այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկը սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք բացահայտելու կամ գործակալի կողմից սույն մասով սահմանված տեղեկությունն ստանալու դեպքում ապահովագրական գործակալին հանում է հաշվառումից։
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 4-րդ կամ 6-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացման դեպքում Ընկերությունը կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում Ընկերության կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձի համապատասխան ղեկավարին կամ համապատասխան պատասխանատու անձին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով նախատեսված ժամկետում Ընկերության կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձի կողմից համապատասխան ղեկավարին կամ համապատասխան պատասխանատու անձին գրանցումից հանելու միջնորդագիր Կենտրոնական բանկ չներկայացվելու դեպքում Կենտրոնական բանկն ընդունում է տվյալ ղեկավարին կամ պատասխանատու անձին գրանցումից հանելու վերաբերյալ որոշում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով լրացվող՝ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով, սույն օրենքի 5-րդ հոդվածով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ Օրենքի համապատասխանաբար 88-րդ հոդվածի 6-րդ մասով կամ 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով սահմանված հիմքն առաջանալու դեպքում Ընկերության կամ ապահովագրական բրոքերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Ընկերության կամ ապահովագրական բրոքերի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հուլիսի 28
Երևան
ՀՕ-268-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական: