Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «մերժումը» բառից հետո լրացնել «և նախնական համաձայնության գործողության դադարեցումը» բառերով․
2) 1-ին մասի «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով.
3) 1-ին մասի 1-ին կետից հանել «ֆիզիկական» բառը.
4) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
5) 1-ին մասի 7-րդ կետի «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով.
6) 1-ին մասի 8-րդ կետի «Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով» բառերով.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։»։