Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

«4.2) նշանակալից մասնակիցներից կամ այդ մասնակիցների հետ փոխկապակցված անձանցից թեկուզ մեկն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի՝ որպես ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնող կազմակերպության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել այդ կազմակերպության սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ կետով.

«4.3) նշանակալից մասնակիցներից թեկուզ մեկը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։