Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը
Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը
1. Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ:
2. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են`
ա) գնաճի կանխատեսումները.
բ) դրամավարկային քաղաքականության ուղղությունները.
գ) oրենքով uահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի uահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:
3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը:
(6-րդ հոդվածը խմբ. 18.03.98 ՀՕ-209, 25.12.06 ՀՕ-36-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-114-Ն)