Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 27. Շահերի բախումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 27. Շահերի բախումը

1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս առաջնորդվում են օրենքով և Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման անհրաժեշտությունից բխող շահերով:

2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող պաշտոնավարման կամ ծառայության ընթացքում բանկերում բաժնեմաս ձեռքբերել կամ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել:

3. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի մյուս անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հաշվետու թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող որևէ անձի գործարքներին այլ կերպ, քան oրենքով սահմանված կարգով:

4. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալներին կամ խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի ծառայողին (նրանց ամուսիններին) պատկանող՝ հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերը պետք է oտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` նրանց պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ ծառայության անցնելու oրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

(27-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-200-Ն, փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։