Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Կենտրոնական բանկի խնդիրները

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 5. Կենտրոնական բանկի խնդիրները

1. Կենտրոնական բանկի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը:

2. Իր խնդիրներն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված կարգով`

ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.

դ) որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին.

ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի, այդ թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն, գործունեությունը.

զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.

է) իրականացնում է դրամավարկային և բանկային վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը (վարչական վիճակագրություն):

(5-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.10.01 ՀՕ-243)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։