Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-26-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 7.1 · ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 53.1. Պարտադիր երաշխավորման օբյեկտը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 53.1. Պարտադիր երաշխավորման օբյեկտը

Բանկերը պարտավոր են սույն գլխով սահմանված կարգով երաշխավորել ֆիզիկական անձանցից ներգրավված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով: Ընդ որում, արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը որոշվում է ավանդի` բանկ մուտք լինելու օրվա, իսկ ավանդի գումարին տոկոսների հավելագրման դեպքում` այդ տոկոսների հավելագրման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով: Մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց մեկ բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:

(53.1 հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-243)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։